Հետախուզվում էր Մոսկվայի իրավապահների կողմից
31.08.2021 17:02
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները օգոստոսի 30-ին Արցախի պողոտայից բերման են ենթարկել 30-ամյա Հովհաննես Ա.-ին, որը 2020 թ. դեկտեմբերի 29-ից Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի (Գողությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: