Ստեփանակերտի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
11.12.2021 11:02
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողները դեկտեմբերի 10-ին Լենիգրադյան փողոցից բերման են ենթարկել 33-ամյա Մարատ Պ.-ին, որը հոկտեմբերի 19-ից Ստեփանակերտի նախաքննական մարմնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: