Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
12.04.2021 11:42
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 11-ին բաժին է ներկայացել 33-ամյա Արայիկ Ն.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: