Մետրոպոլիտենի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
 
                                            Ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 11-ին Տիգրան Մեծի պողոտայի առևտրի կենտրոններց մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 59-ամյա Մկրտիչ Մ.-ն, որը ապրիլի 9-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
 Մկրտիչ Մ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					