Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և ներկայացավ ոստիկանություն
12.10.2021 11:18
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 11-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Չարենցավանի բաժին է ներկայացել 38-ամյա Հայկ Ա.-ն, որը մայիսի 30-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ստորագրություն:
Հայկ Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: