Ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
 
                                            Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 11-ին բաժին է ներկայացել 41-ամյա Արա Չ.-ն, որը հոկտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Արա Չ.-ն ներկայացվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					