Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
13.02.2021 11:28
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` փետրվարի 12-ին, ժամը 18.15-ին, Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկից բաժին բերման են ենթարկել Մաքս Ս.-ին, որը 2020 թ. մարտի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: