Գուգարքի ոստիկանները պատժի կրումից խուսափողի են հայտնաբերել
13.03.2021 11:56
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 12-ին Գուգարք գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Գևորգ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Գևորգ Ա.-ն ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: