ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը օդանավակայանից տեղափոխվեց ոստիկանություն

Հետախուզվողը օդանավակայանից տեղափոխվեց ոստիկանություն

Ոստիկանության Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 12-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Արմավիրի բաժին է տեղափոխվել 50-ամյա Սամվել Ռ.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: