ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
14.08.2021 11:51
Հետախուզվողի հայտնաբերում

Օգոստոսի 13-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 32-ամյա Դավիդ Ս.-ն, որը մայիսի 10-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի (Ապօրինի կերպով հրազեն, զինամթերք ձեռք բերելը, փոխանցելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: