ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանի ավտոկայանատեղիում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանի ավտոկայանատեղիում

Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 13-ին «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում հայտնաբերվել և գծային բաժին բերման է ենթարկվել 56-ամյա Արամ Հ.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 26-ից ՌԴ Չելյաբինսկի մարզի դաշնային անվտանգության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Առանց խափանման միջոցի:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: