ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշտարակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում

Աշտարակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 14-ին Երևան քաղաքի Դավիթաշենի 2-րդ թաղամասում հայտնաբերել են 53-ամյա Մարիամ Խ.-ին, որը հունիսի 3-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողը ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: