ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 17.30-ին, բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Նազարեթ Գ․-ն, որը 2018 թ․ դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր Ռուսաստանի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասի՝ սպանության կամ մարմնական ծանր վնասվածք պատճառելու սպառնալիքի մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: