Հետախուզվողը Մոսկվայից տեղափոխվեց Հայաստան

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ՌԴ Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել և ապրիլի 16-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 36-ամյա Գևորգ Գ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 21-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գևորգ Գ.-ն փոխանցվել է ոստիկանության Գավառի բաժնի ծառայողներին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: