Պարեկային ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել
17.09.2021 11:34
Արձանագրված դեպքեր

Սեպտեմբերի 16-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Պարեկային ծառայության գնդի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Թբիլիսյան խճուղում հայտնաբերվել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման է ենթարկվել Արման Ղ.-ն, որը ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարը) 1-ին մասի մեղադրանքով:
Հետախուզվողին հայտնաբերելու մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: