ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց հյուրանոցում

   Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց հյուրանոցում

Ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 15-ին Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել և ՔՈԳՎ բերման է ենթարկվել 45-ամյա Կարեն Ս.-ն, որը մարտի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: