Ծեծի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
19.02.2022 11:13
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 18-ին բաժին է ներկայացել 37-ամյա Արմեն Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Արմեն Գ.-ն ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: