ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը ՌԴ-ից տեղափոխվեց Հայաստան

Հետախուզվողը  ՌԴ-ից տեղափոխվեց Հայաստան

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով և համագործակցելով ՌԴ իրավապահ մարմինների հետ, հուլիսի 22-ին հայտնաբերել և ձերբակալել էին ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը՝ առանց դրանք իրացնելու նպատակի) 3-րդ մասի մեղադրանքով հետախուզվող 28-ամյա Մոշ Ղ.-ին, որը դեկտեմբերի 18-ին ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխվել է Հայաստան:
Խափանման միջոցը՝ կալանք:
Մոշ Ղ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: