Հետախուզվողը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
21.04.2021 11:07
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 20-ին Ծիծեռնակաբերդի խճուղուց բերման է ենթարկվել 24-ամյա Վանիկ Շ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ (Գողության փորձը) և 177-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Վանիկ Շ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: