Նուբարաշենի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
21.08.2021 12:31
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 20-ին Խաղաղ Դոնի փողոցից բերման են ենթարկել 45-ամյա Գուրգեն Խ.-ին, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գուրգեն Խ.-ն ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: