Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ Գավառի բաժին

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 20-ին բաժին է ներկայացել 37-ամյա Հրանտ Կ.-ն, որը 2016 թ. հոկտեմբերի 15-ից հետախուզվում էր Ուկրաինայի իրավապահների կողմից:
Հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ:
Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: