Ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 21-ին Մայակ թաղամասից բերման են ենթարկել 31-ամյա Արման Գ.-ին, որը հունվարի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արման Գ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
***
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 21-ին Ռուբինյանց փողոցից բերման են ենթարկել 28-ամյա Գևորգ Օ.-ին, որը հունվարի 10-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Գևորգ Օ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: