Հետախուզվողը ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
22.04.2021 11:39
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 21-ին բաժին է ներկայացել 61-ամյա Մայիս Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի
(Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Մայիս Պ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: