ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Արմավիրում
23.02.2022 10:26
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ և Արմավիրի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 22-ին Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Արմեն Հ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 21-ից ՌԴ Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: