Հետախուզվողը ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
 
                                            Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 22-ին բաժին է ներկայացել 26-ամյա Վարդիշաղ Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 
(Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 2-րդ մասի մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					