Արաբկիրի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
23.04.2022 11:15
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ու համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 22-ին Զարյան փողոցից բերման է ենթարկվել 45-ամյա Էդուարդ Փ.-ն, որը մարտի 10-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: