Քրեական հետախույզները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
23.08.2021 11:13
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մասիսի և Արարատի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 22-ին Նորամարգ գյուղում հայտնաբերվել և Մասիսի բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Արթուր Պ.-ն, որը օգոստոսի 11-ից Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: