Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ ոստիկանության Կոտայքի բաժին
24.08.2021 11:42
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Կոտայքի և ՃՈ Կոտայքի հաշվառման-քննական բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 23-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 28-ամյա Ժորա Մ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 2-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի (Անզգուշությամբ մահ պատճառելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: