Ղրիմի իրավապահների կողմից հետախուզվում էր յուրացման մեղադրանքով
25.01.2022 11:33
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 24-ին հայտնաբերվել է 56-ամյա Միքայել Ա.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 14-ից Ղրիմի Հանրապետության Յալթա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր յուրացման մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: