ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՔՈԳՎ օպերատիվ խումբը հետախուզվողին տեղափոխեց Հայաստան

ՔՈԳՎ օպերատիվ խումբը հետախուզվողին տեղափոխեց Հայաստան

Ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խումբը մարտի 24-ին Թբիլիսի քաղաքից Հայաստան է տեղափոխել 22-ամյա Բալջիտ Ս.-ին, որը 2020 թ. հոկտեմբերի 26-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Բալջիտ Ս.-ն փոխանցվել է ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողներին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: