Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
25.08.2021 11:49
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական և Քանաքեռ-Զեյթունի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 24-ին Կենտրոնական բաժին է ներկայացել 38-ամյա Դավիթ Ք.-ն, որը օգոստոսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: