Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողներ են ներկայացել բաժիններ
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 25-ին Մաշտոցի բաժին է ներկայացել 30-ամյա Կարապետ Թ.-ն, որը մարտի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 25-ին բաժին է ներկայացել 30-ամյա Միսակ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Միսակ Ս.-ն ներկայացվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: