ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց Արմավիրում

Հունիսի 26-ին, ժամը 19.00-ին,  ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզների  օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ  Արմավիր քաղաքի ավտոկայանից  ոստիկանության Մեծամորի բաժին բերման է ենթարկվել 24-ամյա  Արման Ս.-ն, որը հունիսի 24-ից հետախուզվում էր  ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից ՀՀ քրեական  օրենսգրքի  177 հոդվածի (գողությունը)  3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: