Համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
28.07.2021 10:49
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մուշի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 27-ին Գյումրի քաղաքի Բագրատունյաց հրապարակից բերման է ենթարկվել 38-ամյա Լևոն Պ.-ն, որը հուլիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Լևոն Պ.-ն ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: