Հետախուզվում էր Արցախի Հանրապետության իրավապահների կողմից
Օգոստոսի 27-ին, ժամը 18.45-ին, Ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի ծառայողները Գայի պողոտայում հայտնաբերել և ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել Սասուն Ա․-ին, որը հետախուզվում էր Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից` ԱՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Հետախուզվողին հայտնաբերելու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
