Հետախուզվողը բերման ենթարկվեց Բադալ Մուրադյան փողոցից
28.12.2021 11:48
Հետախուզվողի հայտնաբերում

Դեկտեմբերի 27-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Բադալ Մուրադյան փողոցից բերման է ենթարկվել 1997 թ. ծնված Սարգիս Հ.-ն, որը նոյեմբերի 9-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Սարգիս Հ.-ն ներկայացվել է Նոր Նորքի բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: