Համայնքային ոստիկանները կողոպուտի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
30.08.2021 11:55
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանները օգոստոսի 29-ին, ժամը 01.30-ին, Մոլդովական փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 28-ամյա Գոռ Մ.-ին, որը հուլիսի 28-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գոռ Մ.-ն հանձնվել է Կենտրոնական բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: