ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը Մոսկվայում հայտնաբերվել և արտաքսվել է Հայաստան

Հետախուզվողը Մոսկվայում հայտնաբերվել և արտաքսվել է Հայաստան

Ոստիկանության ՔՈԳՎ, Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների և ՌԴ իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 2021 թ. դեկտեմբերի 30-ին ՌԴ Մոսկվա քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և հունվարի 29-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է արտաքսվել 45-ամյա Մհեր Ա.-ն, որը 2017 թ. մարտի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: