Պարեկները և քրեական հետախույզները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
01.02.2022 12:01
Արձանագրված դեպքեր

Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկների և Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 31-ին Կոմիտասի պողոտայից Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Տիգրան Հ.-ն, որը 2021 թ. հոկտեմբերի 7-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: