Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով
02.06.2021 11:45
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 1-ին Ստեփանավան քաղաքի Սոս Սարգսյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 53-ամյա Դավիթ Ս.-ն, որը մայիսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Դավիթ Ս.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: