ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը հայտնաբերվեց ինքնաթիռի ժամանումից հետո

Հետախուզվողը հայտնաբերվեց ինքնաթիռի ժամանումից հետո

Դեկտեմբերի 31-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, ժամանման սրահից բաժին բերման են ենթարվել Ռոբերտ Խ․-ին, որը 1998թ. հունիսի 9-ից հետախուզվում էր Թուրքմենստանի Հանրապետության իրավապահների կողմից՝ այդ երկրի քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ի մասի (կալանավայրում, կամ ժամանակավոր պահման վայրում ձերբակալվածի նկատմամբ բռնություն կիրառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ռոբերտ Խ․-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: