Ախուրյանի համայնքային ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում
03.06.2021 11:01
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ախուրյանի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 2-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 31-ամյա Աստղիկ Խ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 11-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Աստղիկ Խ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: