Հետախուզվողը ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
 
                                            Ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 2-ին բաժին է ներկայացել 28-ամյա Կորյուն Ա.-ն, որը հունիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ (Գողությանը հանցակցելը) և 216-րդ (Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը) հոդվածների մեղադրանքով:
 Առանց խափանման միջոցի: 
 Կորյուն Ա.-ն ներկայացվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					