Աշտարակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
03.09.2021 12:21
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Աշտարակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 2-ին Երևան քաղաքի Մարգարյան փողոցում հայտնաբերվել և Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 65-ամյա Արա Զ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արա Զ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: