Հետախուզվողը ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
04.02.2022 10:32
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 3-ին բաժին է ներկայացել 31-ամյա Վահե Ղ.-ն, որը 2021 թ. մայիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184.1-րդ հոդվածի (Գրավառուին վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: