Մոսկվայի ոստիկանների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
06.11.2021 11:38
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ծառայողները նոյեմբերի 5-ին Թաիրովի փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 31-ամյա Հովհաննես Դ.-ին, որը 2020 թ. մայիսի 7-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: