ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
06.12.2021 12:19
Հայտարարվել է հետախուզում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 4-ին բաժին է ներկայացել 42-ամյա Հովհաննես Հ.-ն, որը 2014 թվականից ԱՄՆ իրավապահների կողմից ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ միջոցով հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: