ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Մայիսի 7-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի 33-ամյա Նատալիա Կ․-ին, որը 2019 թ. դեկտեմբերի 20-ից Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228.1-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների ապօրինի արտադրությունը, վաճառքը կամ փոխանցումը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: