Նոյեմբերյանի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
10.08.2021 11:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները օգոստոսի 10-ին Բերդավան գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 41-ամյա Սանասար Հ.-ին, որը մարտի 19-ից ՌԴ Կամչատկայի երկրամասի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 258.1-րդ հոդվածի (Ապօրինի որսը) 3-րդ մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: