Սպանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ
12.04.2022 12:08
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 11-ին Էրեբունու բաժին է ներկայացել 45-ամյա Համլետ Ք.-ն, որը 2014 թ. սեպտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: